|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրները մտադիր են շարունակել այլընտրանքային խորհրդարանի ֆորմատը, որին նաև արտախորհրդարանականներ, փորձագետներ էին մասնակցում, քննարկում էին երկրում առկա խնդիրները։ ԱԺ սեպտեմբերյան նստաշրջանի մեկնարկին՝ սեպտեմբերի 12-ին, ընդդիմությունն «Անի գրանդ»-ում անդրանիկ հավաքն արեց՝ քննարկեցին անվտանգային հարցեր։ Հաջորդ օրը պետք է տնտեսական հարցեր քննարկեին, սակայն թշնամին հարձակվեց, և նիստը հետաձգվեց։
«Հայաստան» դաշինքից ասացին, որ մտադիր են շարունակել քննարկումները․ երբ է լինելու հաջորդը, ինչ թեմայով, դեռ հստակեցված չէ, ենթադրաբար՝ եկող շաբաթ՝ ԱԺ նիստերին զուգահեռ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում