|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եթե ամեն ինչ արդեն լուծվել է, մենք էլ ֆանտազիաները գիրկն ենք ընկել, այդ դեպքում ինչի է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարեւոր Հայաստանի ստորագրությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ալիեւն ասում է, որ Արցախի հարցն արդեն լուծվել է, միջազգային հանրությունն էլ այդ լուծումն ընդունել է, Հայաստանն էլ ֆանտազիաները գիրկն է ընկել կարգավիճակի մասին հարց բարձրացնելով ու ասում է, որ այդ վիճակը պետք է թղթի վրա ֆիքսել, որի վրա Հայաստանը պետք է ստորագրություն դնի։
Առաջանում է հարց, եթե ամեն ինչ արդեն լուծվել է, մենք էլ ֆանտազիաները գիրկն ենք ընկել, այդ դեպքում ինչի է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարեւոր Հայաստանի ստորագրությունը։
Այ այս հարցի պատասխանն է կարեւոր, այստեղ է իրավիճակը հասկանալու բանալին գտնվում»,- գրել է քաղաքագետը։