|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նոր ռազմական գործողությունը Սիրիայում, որը կարող է իրականացվել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների դեմ, ուղղված չի լինի այս երկրի տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Կառույցը հինգշաբթի նիստ է անցկացրել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։
«Թուրքիայի զինված ուժերի կողմից երկրի հարավային սահմաններին իրականացվող կամ ծրագրված գործողություններն ուղղված չեն հարևան պետությունների տարածքային ամբողջականության դեմ և անհրաժեշտ են ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Հանդիպման ընթացքում ուշադրությունը կենտրոնացած էր Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանում ահաբեկիչների դեմ հնարավոր նոր անդրսահմանային գործողության գնահատման իրականացմանը»,- ասվում է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։