|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանը կարող է Վրաստանի և Հայաստանի միջոցով էներգետիկ կամուրջ կառուցել դեպի Իրան. Sputnik Abkhazia-ին ասել է էներգետիկայի հարցերով փորձագետ Բորիս Մարցինկևիչը։
Ըստ նրա՝ այժմ Իրանի հյուսիսը էներգիայի պակաս ունի․ Մոսկվան և Թեհրանը գտնվում են պատժամիջոցների տակ, ուստի ինչո՞ւ համագործակցություն չհաստատել՝ «ավելի վատ բան արդեն չի լինի»։
Մարցինկևիչը նշել է նաև, որ շարունակվում է փոխգործակցությունը կովկասյան երկրների էներգետիկ ենթակառուցվածների հետ, քանի որ «պատերազմը՝ պատերազմ, բայց վարդակում միշտ պետք է լինի 220 վոլտ»։ Բացի դրանից՝ էներգետիկ կամրջի կառուցումը Վրաստանի համար լծակ կլինի՝ հասկանալու, որ բարիդրացիական հարաբերություններն ավելի շահավետ են։