|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 16-ին Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Շահբազյանը Կիևյան փողոցի 13 հասցեի մոտ Վ. Կոմիսսարովի կողմից վրաերթի ենթարկված, Կոտայքի մարզի բնակիչ, 76-ամյա Սեդրակ Միքայելյանին կրկնակի վրաերթի է ենթարկել և դեպքի վայրից հեռացել, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ա. Շահբազյանին և նրա կողմից վարած Toyota մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ Ա. Շահբազյանը ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանստպորտային հանցագործությունների բաժին:
Որոշ ժամանակ անց ավտոմեքենան ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Հիշեցնենք, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։