|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը ողջունում է Եվրոպական Միության աջակցությամբ հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումը։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության գրասենյակի թվիթերյան գրառման մեջ, որն անդրադառնում է Բրյուսելում վերջերս կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը։
«Ուղիղ երկխոսությունը պայման է համապարփակ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համար։ Մենք պատրաստ ենք առաջ մղել ջանքերը՝ Հարավային Կովկասի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագա ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։