|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Մարկ Միլին հայտարարել է, որ մեծացել է համաշխարհային տերությունների միջև հակամարտության վտանգը։ Այս մասին նա ասել է Միլի Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայի շրջանավարտներին։
«Այժմ մենք դիմակայում ենք երկու համաշխարհային տերությունների՝ Ռուսաստանին և Չինաստանին,- ասել է նա։- Այս երկրներից յուրաքանչյուրն ունի զգալի ռազմական հնարավորություններ և վճռական է փոխել կարգը՝ հիմնվելով գործող կանոնների վրա»:
Ըստ Մարկ Միլիի՝ Միացյալ Նահանգները մտնում է ավելի անկայուն աշխարհ. աշխարհը մեծ տերությունների միջև միջազգային հակամարտությունների ներուժ ունի, որը ոչ թե նվազում է, այլ մեծանում։