|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մայիսի 20-ին՝ ժամը 12.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վերամբարձ կռունկի վթարի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի քարհանքում «ԶԻԼ» մեքենայի վերամբարձ հատվածը ծանրություն բարձրացնելիս շրջվելով հարվածել է Սերոբ Սահակյանին:
72-ամյա Սերոբ Սահակյանը և 55-ամյա մեքենավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Սերոբ Սահակյանը մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: