|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայում մտադիր են վերակառուցել լեգենդար «Մրիյա» ինքնաթիռը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից օրեր անց աշխարհի ամենամեծ բեռնատար ինքնաթիռի առաջին և միակ օրինակը ոչնչացվել էր ռուսական զորքերի կողմից։
Նոր ինքնաթիռի կառուցումը կարժենա առնվազն 800 մլն դոլար։
«Ես դիմեցի Թուրքիայի նախագահին՝ երկրորդ «Մրիյա»-ն կառուցելու առաջարկով, բայց գումար չգտանք։ Սակայն սա փողի խնդիր չէ, ամբիցիաների խնդիր է։ Սա մեր պետության և այս պատերազմում զոհված բոլոր գերազանց պրոֆեսիոնալ օդաչուների իմիջի խնդիրն է»,- ընդգծել է Զելենսկին։
Նոր «Մրիյա»-ն կնվիրվի զոհված ուկրաինացի օդաչուների հիշատակին։