|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ուրբաթ «սուտ և ապատեղեկատվություն» է անվանել Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդի հայտարարությունը, թե Ստոկհոլմը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն։
«Սա ապատեղեկատվություն է՝ հանուն ապատեղեկատվության դեմ պայքարի: Շվեդիան ջանք չի գործադրում դադարեցնելու շարունակական քարոզչությունը, դրամահավաքը և PKK-ի հավաքագրումը: Շվեդիան նաև զինել է ահաբեկիչներին, որոնք ահաբեկչություններ են գործել Թուրքիայում, մասնավորապես՝ մահապարտներին»,- գրել է Ալթունը Twitter-ի իր էջում՝ պատասխանելով Լինդի գրառմանը. «Ազնվությունը, Անն Լինդ, դա է լավագույն քաղաքականությունը։ Դուք նայում եք մեր աչքերի մեջ և շարունակում եք ստել»։