|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փաշինյանի քմահաճույքների շրջանակներում խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ հավելել է. «Ոստիկանների ներկայացուցիչը գոռաց՝ «զորքը բերեք»։
Նրանք, ովքեր ասում էին ո՞ւր ա զորքը, հեն ա այստեղ է՝ իշխանությունը բերել է հավաք ցրելու»:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։