|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունն Արցախից օկուպացված Ջրականի շրջանում ստեղծում է անտառտնտեսության ուսումնական կենտրոն և տնկիներ աճեցնելու ձեռնարկություն։ Այս մասին, ըստ Anadolu-ի, հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության փոխնախարար Վեյսալ Թիրյաքին։
Թուրք փոխնախարարը նշել է, որ աշխատանքներն ընթանում են արագացված ռեժիմով: «Թուրքիան անհրաժեշտ ջանքեր կգործադրի անտառային տնտեսության ոլորտում Ադրբեջանի հետ տեխնիկական համագործակցությունը զարգացնելու և երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- ասել է նա։