|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մեզ մտահոգում է Հայաստանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների եւ հասարակ քաղաքացիների դեմ կիրառվող բռնությունը: Այս մասին ասվում է Freedom House հասարակական կազմակերպության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնել իրենց հիմնարար իրավունքի դրսեւորումը, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհավասար ուժի կիրառումից: Հայաստանի իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական եւ իրավապաշտպան ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների անխափան գործունեությունը, որն անհրաժեշտ է քաղաքացիների իրավունքների ապահովման համար՝ ժողովրդավարական սկզբունքների համաձայն»,- ասվում է :