|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայիթիի մայրաքաղաք Պորտ օ Պրենսի արվարձաններից մեկում անհայտ զինված անձինք առևանգել են Թուրքիայի ութ քաղաքացու։ Այս մասին հայտնում է Haiti-24 լրատվական պորտալը։
Հաղորդվում է, որ մի քանի կանայք են առևանգվել: «Թուրքիայի ութ քաղաքացիներ, որոնք ավտոբուսով շարժվում էին Դոմինիկյան Հանրապետություն-Հայիթի երթուղով, առևանգվել են մայիսի 8-ի ցերեկը Կրուա դե Բուկե շրջանում գտնվող թիվ 8 մայրուղում»,- ասվում է զեկույցում։
Առեւանգումից հետո Հայիթիի իշխանություններն արդեն կապ են հաստատել Անկարայի հետ։