|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Սպիտակում բազմամարդ խմբով, երաժշտությամբ, աղ ու հացով դիմավորեցին դեպի Վանաձոր գնացող ավտոերթի՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորած ուղղությանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Հայկական բացատրական բառարանում «Նիկոլ» նշանակում է «թուրք»․ ես հայերենի մասնագետ եմ»,-ասաց Սպիտակի բնակչուհիներից մեկը։
«Ապրեք դուք, պայքարեք, մենք էլ տներումն ենք պայքարում»,-ասաց մեկ այլ բնակչուհի։
«Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»,-վանկարկեցին հավաքվածները։
Ավտոերթը շարունակեց ճանապարհը դեպի Վանաձոր, որտեղ ժամը 13։00 հանրահավաք է։
Մանրամասն՝ տեսանյութում․