|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ անցած Խերսոնի շրջանի բնակիչներն իրավունք կունենան ստանալու Ռուսաստանի քաղաքացիություն. ասել է տարածաշրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի նախագահի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։
«Մենք հնարավորինս ինտեգրվելու ենք Ռուսաստանի Դաշնությանը: Խերսոնի շրջանի բոլոր քաղաքացիներն իրավունք կունենան ստանալու Ռուսաստանի քաղաքացիություն, ռուսական անձնագրեր»,- ասել է Ստրեմուսովը «Զապորոժիե-24» հեռուստաալիքին: