|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիան մտածում է Իսրայելին իր օդային տարածքը տրամադրելու մասին՝ ապագայում Իրանի դեմ պատերազմի դեպքում։ Այս մասին հայտնում է իրանական Qafqaz պորտալը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի խորհրդականին։
«Իսրայելն ու Իրանն ապագայում պատերազմի մեջ կլինեն, իսկ Իսրայելը կօգտագործի Թուրքիայի օդային տարածքը։ Մենք լավ հարաբերություններ ունենք Իսրայելի հետ»,- հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ ասել է Էրդողանի խորհրդականը։
Հիշեցնենք, որ Թուրքիան և Իսրայելը սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը, հատկապես՝ հրեա նախագահ Իցհակ Հերցոգի` Թուրքիա այցից հետո: Դրանից հետո Անկարան սկսել է երես թեքել պաղեստինցիներից, որի պաշտպանն էր իրեն հռչակում: