|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլի 30-ին, ժամը 22։18-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում՝ նախկին պարարտանյութերի պահեստի տարածքում, կա քաղաքացու դի (կախված վիճակում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ չգործող պահեստի երկաթյա կառուցատարրերից կախված վիճակում հայտնաբերվել է Ն․ Ս․-ի (ծնված 1956 թ.) դին:
Փրկարարներն իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: