|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անցյալ տարվա հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ստորագրված (այսպես կոչված) «Շուշայի հռչակագիրը» մեր եղբայրության և համագործակցության վառ օրինակ է։ Այս փաստաթղթով մենք պաշտոնականացրել ենք մեր համագործակցությունը բոլոր ձեւաչափերով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով «Զարգացում եւ համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և պաշտպանական։
«Ստորագրելով Շուշայի հռչակագիրը՝ մենք ամբողջ աշխարհին հայտարարեցինք, որ թե՛ խոսքով, թե՛ գործով միասնական ենք Թուրքիայի հետ»,- ասել է Ալիևը։