|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն ապրիլի 27-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին ԱՄՆ պետդեպարտամենտի Կովկասի հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շաֆերը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Օրլ Լիցենբերգերը, Վրաստանում դեսպան Քելի Դեգնանը և Հայաստանում դեսպան Լին Թրեյսին։
«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների շուրջ, քննարկվել են բանակցություններ վարելու, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար հաղորդակցությունների բացման հարցեր։ Իլհամ Ալիևն ասել է, որ ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Նա մեղադրել է Հայաստանին Արցախում «իրականացված ավերածությունների, մեր նյութամշակութային հուշարձանների, ավելի քան 60 մզկիթի ոչնչացման և անասնաբուծության համար օգտագործման մեջ»։
Ալիևը նաև այլ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին: