|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիչ առաջ ոստիկանությունն իրազեկման ակցիայի վայրից առևանգել է Ազատագրական շարժման շուրջ 10 անդամի. այս մասին Yerkir.am-ին հայտնել է ազատագրական շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը: Առևանգված անձանց այժմ տանում են Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Հիշեցնենք՝ Ազատագրական շարժման մի շարք անդամների ակցիայի վայրից բիրտ ուժի կիրառմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ տեղալով բերման էին ենթարկել Հանրապետության հրապարակից: Ապա Ոստիկանության Կետրոնի բաժանմունքում վերցրել էին անձնական իրերը՝ հեռախոսը, դրամապանակը, ավտոմեքենայի բանալիները և այլևս չէին վերադարձրել։