|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում Բուրսա նահանգում միաշարժիչ ինքնաթիռ է վթարի ենթարկվել եւ բռնկվել։ Զոհվել է 2 մարդ, փոխանցում է AP-ն:
Նահանգապետ Յակուպ Ջանբոլատի խոսքով՝ ինքնաթիռը, որն օգտագործվել է թռիչքային պատրաստության համար, բախվել է Յունուսելի օդանավակայանի մոտ գտնվող Բագլարբասի թաղամասի փողոցին։ Ինքնաթիռում գտնվողներից բացի ոչ ոք չի տուժել։
Թասամասի ադմինիստրատոր Հուսեյն Գյումուսոյը NTV հեռուստաալիքին հայտնել է, որ վթարի հետեւանքով վնասվել է երկու տուն եւ հինգ ավտոմեքենա։
Ջանբոլատը հայտնել է, որ հետաքննություն է անցկացվելու՝ հավելելով, որ վթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, տեխնիկական անսարքությունն է։