|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայության ցուցումով 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք ավելի վաղ հացադուլ էին հայտարարել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ բուժզննության նպատակով, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
«Տղաներն անցել են համապատասխան բոլոր հետազոտությունները, տրվել են բժշկական անհրաժեշտ բոլոր ցուցումները՝ հացադուլից անվնաս դուրս գալու համար:
Եվ Նվերի և Արթուրի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Տղաները ցանկություն են հայտնել դադարեցնել հացադուլը»,- գրել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 44-օրյա պատերազմի մասնակիցները դադարեցնում են հացադուլը: