|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ պետք է կայանային Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Հրավիրված էին մի քանի տասնյակ գիտնականներ, քաղաքագետներ, քաղաքական եւ հանրային գործիչներ։
Լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս: