|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Առավոտից Ռոբերտ Հայրապետյանի հետ Ազատության հրապարակում բանակցում ենք հերթապահություն իրականացնող Ոստիկանության պատասխանատուների հետ` հացադուլ հայտարարած երիտասարդներին վրանով ապահովելու հարցով: Աշխատանքային կոնտակտներ հաստատեցինք նաև ՄԻՊ գրասենյակի հետ: ՄԻՊ-ը արձագանքեց օպերատիվ, խնդրի վերաբերյալ խոսեց Ոստիկանության պետի հետ: Այժմ սպասում ենք Ոստիկանության արագ արձագանքին: Տղաները անպայման պետք է վրան ունենան: Ամոթ է, որ հասարակ վրանի հարցն այսքան ձգձգվել է: Խնդիրը րոպե առաջ պետք է լուծված լինի:
Ուզում եմ նաև դիմել մեր երիտասարդներին: Այս պահին դուք պետք է լինեք ձեր հասակակիցների կողքին: Նրանք պայքարում են մեր երկրի համար:
Էլինար Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր