|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսական զորքերի կողմից յոթ շաբաթ տևած պաշարումից հետո Մարիուպոլում վիճակը ծանր է. Ազովի ծովի ափին երբեմնի ծաղկող քաղաքն «այլևս գոյություն չունի»․ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան CBS Face the Nation հաղորդաշարի եթերում։
«Ուկրաինական բանակի մնացորդները և խաղաղ բնակչության մի մեծ խումբ իրականում շրջապատված են ռուսական զորքերով։ Նրանք շարունակում են իրենց կռիվը, բայց, դատելով նրանից, թե ինչպես է ռուսական բանակն իրեն պահում Մարիուպոլում, նրանք որոշել են ամեն գնով հողին հավասարեցնել քաղաքը»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ իրավիճակը շրջափակված Մարիուպոլում կարող է «կարմիր գիծ» դառնալ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում։
«Բուչայից հետո հատկապես դժվարացավ շարունակել շփումը ռուսական կողմի հետ։ Սակայն, ինչպես նախագահն է ասել, Մարիուպոլը կարող է լինել «կարմիր գիծ»,- ասել է Կուլեբան: