|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ կշարունակի տնտեսության հարցով խորհրդակցությունների շարքը եւ կքննարկի մետաղագործության ոլորտում տիրող իրավիճակը, բացի այդ պաշտոնական այցով Մոսկվա կժամանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Россия 1 հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի շրջանակում հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստան պաշտոնական այցով կժամանի Հայաստանի վարչապետը: Միջազգային ասպարեզում ստեղծված ներկայիս իրավիճակում հատուկ նշանակության իրադարձություններ են տեղի ունենում: Եկող շաբաթ Պուտինը կշարունակի նաեւ տնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցությունների շարքը. զրույց տեղի կունենա այն մասին, թե ինչ է տեղի ունենում մետաղագործության ոլորտում»,- հայտնել է նա: