|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, որը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագրից», վայր է դնում ավագանու իր մանդատը։
«Հարգելի համաքաղաքացիներ ուզում եմ ձեզ տեղեկացնել,որ դադարեցնում եմ ՔՊԿ անդամակցությունս և վայր եմ դնում ավագանու անդամի իմ մանդատը»,- գրել է նա և հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին հղված իր դիմումները։