|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի հունիսին. հաղորդում է SVD շվեդական թերթը։
Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ստոկհոլմի հայտը կներկայացվի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների գագաթնաժողովում, որը կանցկացվի Իսպանիայում հունիսի 29-30-ը։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, որը Շվեդիայի մայրաքաղաքում է՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունների համար, ֆիննական İltalehti թերթին ասել է, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը կորոշվի մի քանի շաբաթվա ընթացքում։
ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը քննարկվել է նաև Մարինի շվեդ գործընկերոջ՝ Մագդալենա Անդերսոնի հետ հանդիպման ժամանակ։