|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հրթիռային հածանավում հրդեհ է բռնկվել, զինամթերք է պայթել, անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է. հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Նավը լրջորեն տուժել է։ Հրդեհի պատճառները պարզվում են»,- գերատեսչությանը մեջբերում է Interfax-ը։
Ավելի վաղ Օդեսայի շրջանի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները «Նեպտուն» հականավային հրթիռներով հարվածել են հածանավին, և նավը «շատ լուրջ վնասվել է»։
«Մոսկվա»-ն ռուսական պահակային հրթիռային հածանավ է: Այն Ռուսաստանի ռազմածովային ուժերի Սեւծովյան նավատորմի վերգետնյա նավերի 30-րդ դիվիզիայի մաս է կազմում։