|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: յս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ նշելով, որ զրույցը տևել է շուրջ մեկ ժամ:
«Նախագահ Բայդենը զանգահարել է նախագահ Զելենսկիին, որպեսզի նրան ակտուալ տեղեկատվություն հաղորդի ԱՄՆ կողմից Ուկրաինային տրամադրվող շարունակական աջակցության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:
Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Զելենսկին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է, որ Բայդենի հետ քննարկել են «Ուկրաինային պաշտպանական և հնարավոր մակրոֆինանսական աջակցության հավելյալ փաթեթը»: