|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիան բարձրացրել է ականազերծման ստորաբաժանումների և այլ ծառայությունների պատրաստության մակարդակը ականների կուտակման շարունակական սպառնալիքի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մեր՝ ական հայտնաբերելու նավերը, ինքնաթիռները, ուղղաթիռները, անօդաչու թռչող սարքերը և սակրավորները բերվել են բարձր պատրաստության։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին. երբ ահազանգ է ստացվում, մեր ուժերն անմիջապես արձագանքում են»,- նախարարի խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը։
Նա նաև նշել է, որ «Սև ծովում ականների հետ կապված իրավիճակը չի հանգեցրել Բոսֆորի ծովային երթևեկության հետ կապված դժվարությունների»:
«Յուրաքանչյուր ծանուցում ուշադիր գնահատվում է: Ականներ հայտնաբերելուց հետո դրանք տեղափոխում ենք անվտանգ տարածք և վնասազերծում՝ շրջակա միջավայրին չվնասելով։ Նեղուցում երթևեկությունը շարունակվում է բնականոն հունով, դժվարություններ չկան»,- ասել է Աքարը։