|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ԱԺ քառօրյան բոյկոտելու և համազգային Դիմադրության շարժման շրջանակներում ՀՀ-ի և Արցախի սահմանամերձ համայնքներ այցելելու մասին հայտարարության ժամանակ ԱԺ նախագահության սեղանին ամրացրեց Արցախի դրոշը:
Նշենք, որ մինչ այդ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթից հետո Արցախի դրոշը տեղադրել էր ԱԺ ամբիոնին։ Իսկ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից հեռացրեց ընդդիմության տեղադրած՝ Արցախի դրոշը։