|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Արցախի Հանրապետության Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականով՝ տուժել է ավելի քան 400 անձ, այդ թվում՝ կանայք, երեխաներ, տարեցներ։
Հակառակ տարհանման հրահանգին՝ մի խումբ կանայք շարունակում են մնալ Խրամորթում: Ասում են․ «Մենք թիկունքը պահենք, որ տղամարդիկ սահմանն անառիկ պահեն»: Արցախի Հանրային հեուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Խրամորթում մնացած կանանց մասին:
Մասնագիտությամբ բուժքույր Գայանե Տիգրանյանն ասում է. «Իմ առաջնահերթ ցանկությունն ու երազանքն այն է, որ թշնամուն իջեցնենք Քարագլխից»: