|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երթով կշարժվի դեպի Ազատության հրապարակ։
Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Վերածնվող Հայաստան» կուսակցության սիրելի կուսակիցներ և համակիրներ,
Այսօր` ժամը 18:00, հավաքվում ենք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգու տարածքում և երթով շարժվում դեպի Ազատության հրապարակ` մասնակցելու «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաքին»։