|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լեհաստանը պատրաստ է ընդունել ամերիկյան միջուկային զենքը. Welt am Sonntag-ին ասել է Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին։
«Եթե ամերիկացիները մեզ դիմեն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու խնդրանքով, մենք բաց կլինենք դրա համար։ Դա զգալիորեն կմեծացնի Մոսկվայի զսպումը»,- ասել է Կաչինսկին:
Բացի դրանից՝ Լեհաստանի փոխվարչապետն առաջարկել է զգալիորեն մեծացնել ՆԱՏՕ-ի խմբավորումը Արեւելյան Եվրոպայում, ինչպես նաեւ դաշինքի համար հրամանատարական կետ կազմակերպել Լեհաստանում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ սահմանին անհրաժեշտ է Հյուսիսատլանտյան դաշինքի 75 հազար զինվորների մշտական ներկայություն։