|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անհայտ պատճառներով Ուկրաինայի Անվտանգության ուժերի հատուկ ստորաբաժանումը Ուկրաինայի արևմտյան՝ Անդրկարպատյան շրջանում ձերբակալել է ադրբեջանցի գործարար Վագիֆ Ալիևին. հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։
«Ժողովրդական պատգամավոր Դուբինսկին հայտնում է, որ Ուկրաինայի Անվտանգության ուժերի «Ալֆա» հատուկ ստորաբաժանումը Անդրկարպատիայում ձերբակալել է գործարար Վագիֆ Ալիևին, պատճառներն անհայտ են»,- հայտնում է report.az-ը։
Նշվում է, որ նա համարվում է ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշի, ինչպես նաև «Ընդդիմադիր պլատֆորմ՝ կյանքի համար» կուսակցության պատգամավոր Վադիմ Ստոլարի գործընկերը։
Գործակալության տվյալներով՝ Վագիֆ Ալիևը կարող է ունենալ ռուսական անձնագիր։