|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանցի զինվորականները հաջորդ օրը կարող են հարձակվել Ուկրաինայի արևելքում՝ Սևերոդոնեցկի ուղղությամբ։ Այս մասին կիրակի՝ ապրիլի 3-ին, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկատվության մեջ։
Գլխավոր շտաբի տվյալներով՝ Դոնեցկի և Տավրիայի ուղղություններում ռուսները շարունակել են իրենց հիմնական ուժերը կենտրոնացնել Ռուբեժնոյե, Պոպասնայա, Տրոիցկոե, Ավդեևկա, Մարինկա, Կրասնոգորովկա բնակավայրերը գրավելու ուղղությամբ։
Բացի դրանից՝ ռուսաստանցի զինվորականները պատրաստվում են հարձակման, որը կարող է սկսվել առաջիկա 24 ժամում Սեւերոդոնեցկի եւ Բոլշայա Նովոսյոլկայի ուղղությամբ։
Զեկույցում ասվում է նաև, որ, «ավիացիայի և հրետանու աջակցությամբ, հակառակորդը շարունակում է գրոհը Մարիուպոլի վրա»։