|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիան պատրաստ է դիտարկել այլ երկրներից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման առաջարկները, որոնք այլընտրանք են ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Ս-400-ի գնումն անհրաժեշտություն էր: Այժմ մենք բանակցություններ ենք վարում Ֆրանսիայի և Իտալիայի հետ այլ պաշտպանական համակարգերի համար: Իհարկե, մենք լուծում կգտնենք և կկարողանանք գնել այդ համակարգերը: Մենք բաց ենք այլընտրանքների համար»,- Աքարին մեջբերել է Sözcü թերթը: