|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հիմնական խնդիրները հիմնականում ավարտված են, ինչը թույլ է տալիս մեր հիմնական ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակին՝ Դոնբասի ազատագրմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ն։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը զգալիորեն կրճատվել է, ինչը հնարավորություն է տալիս հիմնական ուշադրությունն ու հիմնական ջանքերը կենտրոնացնելու գլխավոր նպատակին՝ Դոնբասի ազատագրմանը։
«Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ու հակաօդային պաշտպանության համակարգը գրեթե ոչնչացվել են, ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ»,- հավելել է Շոյգուն։