|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կիրակի օրը հայտնել է, որ Անկարան ուսումնասիրում է Բոսֆորի նեղուցում հայտնաբերված ականը, որպեսզի պարզի դրա պատկանելությունը:
«Մենք տարբեր տեղեկություններ ենք ստացել Ռուսաստանից եւ Ուկրաինայից։ Տեղեկություն է ստացվել, որ այդ շրջանում կարող են լողացող ականներ լինել։ Հերթապահության են անցել մեր ականազերծիչ նավերը, - CNN Turk հեռուստաալիքի եթերում ասել է հանրապետության պաշտպանության նախարարը։ - Բոսֆորում հայտնաբերված ականը հին նմուշի ական է եղել։ Այն ուսումնասիրում են, որպեսզի հասկանան, թե ում է այն պատկանում։ Ներկայումս Բոսֆորի երթեւեկության համար որեւէ խոչընդոտ չկա»: