|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՆԱՏՕ-ի հնարավոր միջամտության հարցը օրակարգում կլինի, եթե Ռուսաստանը քիմիական զենք կիրառի Ուկրաինայում. ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
«Դա կառաջացնի համարժեք պատասխան»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի Արևմուտքի արձագանքը, եթե Ռուսաստանը քիմիական զենք կիրառի Ուկրաինայում։
Բայդենի խոսքով՝ ՆԱՏՕ-ի միջամտության հարցը կդրվի, երբ ժամանակը գա:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հրաժարվել էր խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի հետ ուղղակի զինված հակամարտությունից խուսափելու համար։