|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ը հակաօդային պաշտպանության խորհրդային համակարգեր է ուղարկում Ուկրաինա: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաների հայտարարությունները։
Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնը տարիներ շարունակ ընդհատակյա ծրագրի շրջանակներում ձեռք է բերել խորհրդային տեխնիկա։ Համակարգերը, որոնք ներառում են ՕՍԱ համալիրները, արդեն մի քանի տասնամյակի վաղեմություն ունեն։ Դրանք գաղտնի գնվել են ԱՄՆ-ի կողմից՝ ռուսական ռազմական տեխնոլոգիան ուսումնասիրելու համար և այժմ առաքվում են Ուկրաինա: