|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը. հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում, ըստ նախարարության, մտքեր են փոխանակվել Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։