|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում կան դժվարանցանելի եւ փակ ճանապարհներ:
Միջշրջանային բոլոր ճանապարհները դժվարանցանելի են, բարձր լեռնային գոտիներում` փակ, տեսանելիությունը` ցածր։
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածում առկա է մերկասառույց։
Փակ է նաև Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։
Գիշերվանից կատարվում են մաքրման աշխատանքներ, միաժամանակ ձյան տեղումները չեն դադարում։ Այս պահին Հանրապետության բոլոր շրջաններում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին` ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, անհրաժեշտության դեպքում` կիրառել անվաշղթաներ: