|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Պարենային լուրջ խնդիր ունենք ոչ միայն Շիրակի մարզուէ, այլև ողջ հանրապետությունում։ քանի որ աշնանացան դաշտերը քիչ են, սերմնացուն պետությունը չի սուբսիդավորում, և քանի որ Էկոնոմիկայի նախարարը Շիրակի մարզում ասել էր, որ անարդյունավետ է հող մշակելը, գյուղացիներին հորդորում էր գյուղատնտեսությամբ չզբաղվել։ Էսօր ԱԺ-ում ներկայացրինք, որ պարարտանյութի սուբսիդավորման հետ կապված ծրագիր եք արել, դրա վրա դրել եք սահմանափակում, մարդկանց դրանով դրդում եք հանցագործության։ Այսինքն՝ մինչև 3 հա սահմանափակում եք դրել, մարդիկ ստիպված հարևանի թղթով պետք է պարարտանյութ ձեռք բերեն»,- ԱԺ-ում հրավիրված քննարկման մասնակից շիրակցի ֆերմերը նման տեսակետ հնչեցրեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։