|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Համացանցում նախօրեին մեծ տարածում գտած Eleven green խմբի «Տականք» երգը կատարող Նարե Նիկոյանն ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է։ Ավելին՝ Նարեն եւ իր ամուսինն են երգի բառերի եւ տեսանյութի հեղինակը։
Հիշեցնենք, որ երեկ տելեգրամյան Մելիք Ադամյան-2 ալիքը տարածել է Eleven Green խմբի «Տականք» երգը՝ մեջբերելով դրա հետեւյալ խոսքերը․ «Դու տականք ես, տականք, Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան, Դու տականք ես, տականք՝ Ոչ սովորական, այլ՝ դավաճան»: Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում եւ քաղաքականացվում է «Տականքը», չնայած երգի հեղինակը մեզ խնդրեց այն չքաղաքականացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում