|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ իշխանությունները չեն ձգտի ռուսական նավթի մատակարարումները փոխարինել իրանական նավթով՝ անկախ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնումից։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Կլինի JCPOA-ը, թե` ոչ, իրանական նավթի արգելքի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվի։ Մենք ռուսական նավթը չենք փոխարինի իրանական նավթով. դա չի դիտարկվի»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչըու հավելել․ «Այն, որ Իրանը մշտապես զրկվի միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից, հավասարապես բխում է ինչպես մեր, այնպես էլ Ռուսաստանի շահերից»։