|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիան Ուկրաինային մատակարարել է 59 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու սարքեր, զինամթերք, ռազմական տեխնիկա, զրահաբաճկոններ և սաղավարտներ։ Այս մասին են վկայում Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալները։
Reuters-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ, չնայած Մոսկվայի ճնշումներին, Անկարան Կիևին այնպիսի ռազմական օգնություն է ցուցաբերել, ինչպիսին մյուս երկրները չեն տրամադրել։
Բացի դրանից, թուրք առաջնորդի խոսքով, դեռևս վաղ է մեկնաբանել Թուրքիայի կողմից ռուսական հավելյալ սպառազինության հնարավոր ձեռք բերումը։