|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցներին, որոնք կիրառվում են Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։ Այս մասին կիրակի Անթալիայում դիվանագիտական ֆորումում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը,- պատասխանել է նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին հարցին։- Օրինակ՝ օդային տարածքի փակումը։ Մենք չենք կարող այն փակել՝ համաձայն Մոնտրյոյի կոնվենցիայի։ Դա իրավական պարտավորություն է»:
Միևնույն ժամանակ, շաբաթ օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը դիվանագիտական ֆորումի շրջանակներում ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ակնկալում է, որ իր բոլոր անդամները սահմանափակումներ կմտցնեն Մոսկվայի դեմ։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի այս դիրքորոշումը նա ներկայացրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին։